Последние новости

Չավուշօղլուն մտահոգված է Ֆրանսիայի հայ համայնքի գործունեությամբ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա նման հայտարարություն է նա արել Ստրասբուրգում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Anadolu գործակալությունը։

Թուրք նախարարը նշել է, որ «որոշ սփյուռքահայեր դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և աջակցում են թշնամությանը։

Նախարարը Ֆրանսիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել պայքարել նման դրսևորումների դեմ:

Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոտկեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ