Последние новости

Սպիտակ տուն. Ուկրաինայի շուրջ իրավիճակից ելքը պետք է դիվանագիտական ճանապարհով փնտրել

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելքը պետք է փնտրել դիվանագիտական ճանապարհով, հայտարարել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

«Ահա, թե ինչ պետք է տեղի ունենա` երկու կողմերը պետք է իրավիճակից դուրս գալու հնարավորություն գտնեն բանակցային, խաղաղ և դիվանագիտական ճանապարհով»,-ասել Է Քիրբին ABC News-ին տված հարցազրույցում:

Նա հայտարարել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի կողմից լուրջ մտադրություններ չեն տեսնում Կիևի հետ բանակցություններ վարելու հարցով։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ