Ղրիմի կամրջի պայթյունի հեղինակները ու իրականացնողները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Ղրիմի կամրջի պայթյունի հեղինակները, պատվիրատուները և իրականացնողներըը եղել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, սա ահաբեկչություն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Այս հարցում կասկածներ չկան։ Սա ահաբեկչություն է, որը նպատակ է ունեցել ոչնչացնել Ռուսաստանի համար շատ կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները»,- շեշտել է Պուտինը։
Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է «ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ հարուցելու մասին և պետության ղեկավարին տեղեկացրել՝ պայթյունի նախապատրաստման գործում ներգրավված կասկածյալների ինքնության մասին։
«Մենք արդեն հաստատել ենք բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդարը… ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցների օգնությամբ հնարավոր եղավ բացահայտել կասկածյալներին, որոնք կարող էին ահաբեկչություն նախապատրաստել»,- մանրամասնել է Բաստրիկինը և պարզաբանել, որ պայթյունի կազմակերպմանը մասնակցել են ինչպես Ուկրաինայի հատուկ ծառայությունները, այնպես էլ Ռուսաստանի ու այլ պետությունների քաղաքացիներ։
Նրա խոսքով, քննիչներն այժմ շարունակում են պարզել հանցագործության նպատակներն ու խնդիրները։ Բոլոր առկա ապացույցները ցույց են տալիս, որ դա ահաբեկչական գործողություն է եղել, որը նպատակ է ունեցել ոչնչացնել քաղաքացիական խոշոր ենթակառուցվածքը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.