Ուկրաինան տեղեկացրել է պայթյունների մասին Լվովում, Ժիտոմիրում, Դնիպրում և Խմելնիցկիում
Ուկրաինան տեղեկացրել է պայթյունների մասին Լվովում, Ժիտոմիրում, Դնիպրում և Խմելնիցկիում։ Կիևում օդային տագնապից հետո մի քանի պայթյուններ են որոտացել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ մի քանի պայթյուններ են որոտացել քաղաքի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում։ «Հրթիռներից մեկը Կիևում ընկել է Վլադիմիրյան փողոցում, Գրուշևսկու հուշարձանի մոտ»,- գրել է նա Թելեգրամ-ալիքում։
Կիևում մետրոպոլիտենի բոլոր ուղղություններում գնացքների երթևեկը 2022թ. հոկտեմբերի 10-ի առավոտվանից դադարեցվել է։ Միևնույն ժամանակ, մայրաքաղաքի մետրոպոլիտենի ստորգետնյա կայարանները գործում են որպես ապաստարաններ։
Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին տեղեկացրել է մարզի էներգետիկ ենթակառուցվածքին հասցված հարվածների մասին։ «Գրանցվել են հարվածներ Լվովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին։ Ավելի շատ ինֆորմացիա՝ հետո։ Լվովի բնակիչներ, մնացեք ապաստարաններում, կա նոր հրթիռային հարվածների սպառնալիք։ Ոչ մի լուսանկար, տեսանյութ և ենթադրություն մի տարածեք»,- գրել է Կոզիցկին իր Թելեգրամ-ալիքում։
Լվովի քաղաքապետը տեղեկացրել է, որ Լվովում լսվում են պայթյուններ։ «ՀՕՊ-ն աշխատում է։ Մնացեք ապաստարաններում։ Լվովի դպրոցներում դասերն այսօր հեռավար են։ Օնլայն-դասը կսկվի տագնապի ավարտից մեկ ժամ հետո։ Քաղաքում բջջային կապի խափանումները ժամանակավոր են։ Օպերատորն ասում է, որ հիմա կվերականգնեն»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։
Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն տեղեկացրել է մարզի վրա հրթիռային գրոհի մասին։ «Կան զոհեր և վիրավորներ։ Հարվածների տեղերում աշխատում են բոլոր ծառայությունները»։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է էներգետիկ ենթակառուցվածքին հասցված հարվածների մասին։ «Նախնական երեք թռիչք է եղել Խարկովի ուղղությամբ։ Հարվածել են էներգետիկ ենթակառուցվածքին։ Քաղաքի որոշ շրջաններում լույսն անջատվել է, չկա ջրամատակարարում։ Մարզի էներգետիկ ծառայության մասնագետները, մեր կոմունալ համակարգի աշխատողներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի վերականգնեն Խարկովի նորմալ կենսագործունեությունը»։
ՈւՆԻԱՆ-ի տվյալներով՝ պայթյունները միանգամից հնչում են Վիննիցայի, Լվովի, Կիրովոգրադի, Նիկոլայևի, Պոլտավայի, Տերնոպոլի, Ժիտոմիրի, Կիևի և այլ բնակելի շրջաններում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.