Последние новости

Պեսկով․ Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ որևէ տարաձայնություն չունի

Այն հանգամանքը, որ Ղրղզստանը, Հայաստանը և Ղազախստանը հրաժարվել են մասնակցել ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին, չի նշանակում, որ նրանց և Ռուսաստանի միջև ինչ-որ տարաձայնություններ են առաջացել։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հայտնել է, որ այս շաբաթ Վլադիմիր Պուտինը կայցելի Աստանա, որտեղ կմասնակցի Ասիայում վստահության միջոցների շուրջ խորհրդակցությանը և ԱՊՀ-ի գագաթնաժողովին: Այդ միջոցառումների շրջանակում Պուտինը մի քանի երկկողմ հանդիպումներ կունենա։ Մասնավորապես, նախագահը կհանդիպի Ղրղզստանի նախագահ Ժապարովի հետ, որը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 7-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները իր տարածքում, իսկ սեպտեմբերին Հայաստանը որոշել էր չմասնակցել դրանց:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ