Վոլոդինը կողմ է Սիմոնյանի առաջարկած տարածաշրջանային անվտանգության քննարկման ձևաչափին
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կողմ է իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի այն գաղափարին, ըստ որի տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է խորհրդարանական ձևաչափով քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում։
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ կունենան Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ, որոնց արդյունքում միջխորհրդարանական համագործակցության առաջարկներ կլինեն։
Վոլոդինն առաջարկել է հայկական պատվիրակությանը Մոսկվա կատարած այցի ժամանակ ընդլայնել օրակարգը։ Ազգային ժողովի պատգամավորները կհանդիպեն Պետդումայի բոլոր խմբակցությունների ղեկավարների և համապատասխան հանձնաժողովների հետ՝ հետագա աշխատանքին ուղղված հարցեր ձևակերպելու համար։ Այդ հանդիպումների արդյունքում պետք է կոնկրետ առաջարկներ լինեն Պետդումայի և Հայաստանի Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության համար։
Վոլոդինն ու Սիմոնյանը պայմանավորվել են հոկտեմբերի 11-ին կրկին հանդիպել՝ քննարկելու Մոսկվա կատարած այցի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքի արդյունքները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.