Последние новости

ԵԽԽՎ նիստում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկումներ կանցկացնի «Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները» թեմայով։

Աշնանային նստաշրջանը մեկնարկել է այսօր՝ Ստրասբուրգում, և կտևի մինչև հոկտեմբերի 14-ը։ Նստաշրջանի ընթացքում ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նստաշրջանին կմասնակցեն նաև Իռլանդիայի նախագահ Մայքլ Դ. Հիգինսը և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ինյացիո Կասիսը, ինչպես նաև Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ