Արցախի ԱԺ պատգամավոր․ Պետք է տապալենք Արցախն Ադրբեջանին հանձնելու հակազգային պլանը
ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու քայլերը համատարած մտահոգություն են առաջացրել Արցախի ժողովրդի շրջանում: Արցախցիներն, իհարկե, տեր են կանգնելու իրենց ինքնորոշման իրավունքին: Թույլ չենք տալու, որ Արցախն Ադրբեջանին հանձնելու հակազգային պլանն իրագործվի: Դա կլինի համաժողովրդական ընդվզմամբ, քաղաքական ուժերի կոնսոլիդացիայով և այլ մեթոդներով: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Այս պահի դրությամբ Արցախում հասունացող համաժողովրդական ընդվզումը հստակ պահանջ է դրել, որ որևէ պարագայում Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Վստահեցնում եմ, որ շուտով կձևավորվի նաև օրակարգը և և գործողությունների պլանը: Դա դեռևս այն չէ, ինչ այս օրերին կատարվում է Վերածննդի հրապարակում: Այսօր այնտեղ կան նաև մարդիկ, որոնք 2018-ի ընտրություններից առաջ Փաշինյանի խոստումներն էին տպում, բաժանում: Նրանց մասին չէ, որ ասում եմ, այլ՝ իրական համաժողովրդական շարժման մասին եմ խոսում, որը երկար սպասեցնել չի տա»,-ասաց Գալստյանը:
Արցախի ԱԺ պատգամավորը նկատում է՝ բանակցային գործընթացում ունեցած սեփական ձախողումները նախկին բանակցողների վրա բարդելու՝ ՀՀ իշխանությունների փորձերը պատասխանատվությունից խուսափելու անհույս ճիգեր են:
«Երբ սեպտեմբերի 14-15-ին խորհրդարանական պատվիրակությամբ եկանք Երևան ու հանդիպեցինք Ալեն Սիմոնյանին ու Արարատ Միրզոյանին, նրանք մեզ վստահեցնում էին, թե իրենք Արցախի ժողովրդի կողքին են և Արցախի ժողովրդի կամքն առաջնային է: Հիմա տեսնում ենք նրանց գործողությունները: Եթե Հայաստանի իշխանություններն արցախահությանը՝ 120-130 հազար իրենց հայրենակիցներին թողնում են մենակ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ, ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն»,-շեշտում է Գալստյանը:
Բանակցային գործընթացում, ինչպես նաև Հայաստանի պաշտպանության հարցում մեկը մյուսի հետևից արձանագրվող ձախողումները, մեր զրուցակցի խորին համոզմամբ, վկայում են այն մասին, որ բանակցողները ոչ կոմպետենտ են, տգետ ու հայկական շահը չեն սպասարկում: Կեղծ օրակարգերով ու անհիմն արդարացումներով փաթեթավորված՝ ՀՀ ներկա իշխանությունների հռետորաբանությունը, ըստ Գալստյանի, չի օգնելու ոչ հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուն, ոչ էլ՝ սեփական մեղքն ուրիշների վրա բարդելուն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.