Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան
Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է` ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը։ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Նշվում է, որ ծավալուն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը, որի ժամանակ հաշվի կառնվեն և կերաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
«Հայաստանի Հանրապետությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն: Վստահ եմ, որ դա նաև լիովին համապատասխանում է Ռուսաստանի ռազմավարական շահերին»,- շեշտել է Սիմոնյանը։
Սիմոնյանը Մատվիենկոյին հրավիրել է Երևան։ Վերջինս նշել է, որ սիրով կընդունի հրավերը. նրա խոսքով` Հայաստանը ՌԴ–ի համար միայն դաշնակից չէ` երկու երկրները կապված են եղբայրական ջերմ հարաբերություններով։
Գործընկերները փաստել են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության և փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով:
Ի դեպ, հաջորդ ամիս Երևանում նախատեսվում է Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.