ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակ․ Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից
Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, և Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի հայկական տարածքից՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի պայմանագրի։ Այս մասին հայտարարել է ֆրանսիացի պատվիրակ Ժակ Լը Նեյը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում աշնանային նստաշրջանի քննարկումներում։
Նա դատապարտել է ուժի կիրառումը, որն անընդունելի է։ «Այս բախումներն ամենախոշորն են 2020 թվականի պատերազմի ավարտից հետո։ Մենք պետք է հիշեցնենք մի շարք հիմնարար սկզբունքների մասին։ Առաջին հերթին, անհրաժեշտ է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պետք է զորքերը դուրս բերի հայկական տարածքից»,-ասել է նա։
Քաղաքական գործիչը կոչ է արել հետաքննել և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ կապված տեսանյութի հետ, որտեղ ադրբեջանցի զինվորները խոշտանգում և սպանում են հայ զինծառայողներին։
«Կողմերին կոչ եմ անում հնարավորինս շուտ կնքել խաղաղության համաձայնագիր, Եվրախորհուրդը պետք է ամբողջությամբ խաղա քննարկումների համաեվրոպական հարթակի դերը և խթանի քաղաքական երկխոսությունը։ Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ռուսաստանը և Թուրքիան պետք է միասին աշխատեն այս հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո միջազգային հանրությունը չի կարողանա համախմբվել: Ուկրաինայի պատերազմը հետևանքներ ունի Հայաստանի և Ադրբեջանի համար։ Ի վերջո, Ռուսաստանն ավելի քան երբևէ մեկուսացված է և չի պատրաստվում նպաստել քննարկումներին։ Նա ինքնին ճահճացած է Ուկրաինայում, և, հետևաբար, մենք պետք է բարձրացնենք իրազեկվածությունը՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության»,-հավելել է ֆրանսիացի պատվիրակը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.