«Գազպրոմ»․ 2015թ․ «Հյուսիսային հոսք»-ի մոտ ՆԱՏՕ-ի պայթուցիչներ են գտել
«Գազպրոմ»-ում հիշել են, որ մի քանի տարի առաջ «Հյուսիսային հոսք» գազատարի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին։ ««Հյուսիսային հոսք-1» գազատարի պլանային հետազոտման ժամանակ հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի «Ծովային աղվես» կոչվող ստորջրյա պայթուցիչ: Այն երկու գազատարների միջև ընկած տարածքում էր»,- ասել է նա։ «Գազպրոմ»-ի մեկ այլ ներկայացուցիչ հստակեցրել է, որ սարքը գտել են 40 մետր խորության վրա։ «Այնուհետև շվեդական զինված ուժերը հանել են պայթուցիկ սարքը։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում ստորջրյա պայթուցիչը կորել է»,- հավելել է Կուպրիյանովը, հաղորդում է Lenta-ն։
«Հյուսիսային հոսք» գազատարի շինարարությունը սկսվել է 2010 թվականին, իսկ 2012 թվականին գազը սկսել են կոմերցիոն ռեժիմով մատակարարել։
«Հյուսիսային հոսքեր»-ում արտահոսքերը տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին՝ պայթյունների հետևանքով։ Վթարներ են գրանցվել Շվեդիայի և Դանիայի տարածքային ջրերում։ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում տեղի ունեցածը դիվերսիա են անվանել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.