Պատերազմը մեծ հարված հասցրեց մեր գենոֆոնդին. մասնագետը խոսել է հետևանքների մասին
Արդեն իսկ ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմի հետևանքները երեսուն տարվա կտրվածքով հերթական սերնդային ցիկլի վրա բացասական ազդեցություն անպայման թողնելու են։ Պատմաբան, ժողովրդագրագետ Միքայել Մալխասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրում է ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները երկարաժամկետ հեռանկարում։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիմնական մասը 2000–2002 թվականներին ծնված տղաներն են։ Այդ տարիները մեր պատմության մեջ առհասարակ բնորոշվել են ամենացածր ծնելիությամբ, ուստի տվյալ միտումն ավելի ցցուն է արտահայտվել զորակոչի ենթակա և պատերազմում զոհված ժամկետային զինծառայողների մեծ մասի պարագայում։
Նրա դիտարկմամբ` թշնամին հավանաբար հաշվարկել է այդ հանգամանքը, որ մեր ժամկետային զինծառայության ռեսուրսը նվազագույնն էր լինելու հենց այդ ժամանակ, երբ նշված թվականներին ծնվածները կլինեն 18-20 տարեկան, ուստի պահն օգտագործել է` համեմատաբար նվազագույն թվաքանակով բանակ իրենց առջև տեսնելու հույսով։
«Երբ հրապարակվեցին 2021 թվականի ամփոփ ցուցանիշները, պարզ դարձավ, որ նախորդ` 2020 աղետալի տարին դեմոգրաֆիկ առումով էլ է վատ եղել` բացասական հաշվեկշիռով է փակվել »,– ասում է ժողովրդագրագետը։
Քանի որ պատերազմի ժամանակ զոհերի գերակշիռ մասը վերարտադրողական տարիքի տղամարդիկ էին, սա մեծ հարված էր ոչ միայն սեռատարիքային կազմի ընդհանուր պատկերին, այլև երկարաժամկետ տեսանկյունից ստեղծել է դիսբալանս երկու սեռերի միջև, ինչը հետագայում ազդելու է ամուսնությունների ու ծնունդների ցուցանիշի վրա։
«Երբեմն ասում են, որ 4000 զոհերի թիվը մեծ պատերազմների համեմատ զգալի չէ, սակայն մեր բնակչության միջին թվաքանակի առումով այդ ցուցանիշն ուղղակի ահռելի է, մանավանդ վերարտադրողական տարիքի տղամարդկանց պարագայում։ Սա կոմպլեքս խնդիր է, և եթե ծնելիությունը շարունակաբար նվազման միտում ունենա, ավելի տխուր կլինի դեմոգրաֆիկ ընդհանուր պատկերը»,– նշեց մեր զրուցակիցը։
Սակավաթիվ ծնելիությամբ տարիների համապատկերում ստանում ենք նման ծանր հարված, և դա անպայման կունենա մուլտիպլիկատիվ ազդեցություն, այսինքն` հետևանքները կերևան տարբեր ոլորտներում` դեմոգրաֆիկ, կրթական, տնտեսական և այլն։ Օրինակ` բացն արտահայտվելու է բուհական ընդունելության քննությունների ժամանակ։
Սա լուրջ խնդիր է նաև այն առումով, որ այդ տարիներին ծնված աղջիկների պարագայում ամուսնության խնդիրը բավականին սուր է լինելու, որովհետև տարեկից տղամարդկանց հետ ընտանիք կազմելը հասանելի կլինի ոչ բոլորին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 05:44
Отказ армянских властей от продвижения темы международного признания Геноцида армян может привести к новым преступлениям против армянского народа. Об этом в интервью Sputnik Армения заявил эксперт по международному праву, бывший депутат Тарон Симонян.
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.