Последние новости

«Հրապարակ». ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հավաքական Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ըստ մեր աղբյուրի՝ հարցը քննարկվել է նաև հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, փակ դռների ետևում։ Կան տեղեկություններ, որ Ալիևն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին։

2 տարի առաջ նույն օրը կնքվեց պատերազմից հետո կապիտուլյացիոն հայտարարությունը, հիմա ուզում է կրկնել իր հաղթանակը։ Փաշինյանն ընդդիմացել է՝ ասելով, որ այդ օրը վատ խորհուրդ ունի հայ ժողովրդի համար, կարող են մարդիկ ենթադրել, թե խաղաղության պայմանագիրը ոչ թե նոր դռներ է բացելու մեր առաջ՝ ինչպես ինքն է փորձում համոզել, այլ լինելու է երկրորդ կապիտուլյացիան։

Դրանից բացի, Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշել ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրս գալու հարցը, ասելով՝ քանի դեռ զորքերը դուրս չեն եկել ՀՀ տարածքից, պայմանագիր չի կնքի։ Իսկ Ադրբեջանն էլ չի կորցրել Մեղրիով միջանցք ստանալու ախորժակը, և անգամ իշխանական շրջանակներում չեն բացառում նոր էսկալացիայի վտանգը»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ