«Ժողովուրդ». ԳՐԻԳՈՐ ԲԵՔՄԵԶՅԱՆԸ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՓԱՍՏԵՑ, ՈՐ ԲԴԽ-Ն ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆ ՉԷ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 7-ին՝ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի՝ մի քանի ժամում ԲԴԽ նախագահ նշանակվելուց հետո, խորհրդում լարված խոսակցություններ են սկսվել անդամների միջև, որից 3 օր անց ազատման դիմում գրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
«Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»,- գրեց Բարձրագույն դատական խորհրդից հեռացող Բեքմեզյանը:
Ակնհայտ է, որ Գրիգոր Բեքմեզյանը իր հայտարարությամբ փաստեց, որ ԲԴԽ-ն անկախ մարմին չէ, և ինքը չի ցանկանում մաս դառնալ այն գործընթացների, որոնք սպասվում են դատական համակարգում: ԲԴԽ-ում այսքանով ազատումները չեն ավարտվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ անդամներից, ամենայն հավանականությամբ, երկու հոգի ևս կգնան Բեքմեզյանի ճանապարհով և ազատման դիմում կգրեն: Ստացվում է՝ ողջ խորհուրդը կդառնա իշխանական ՔՊ-ի կցորդը, այլ ոչ անկախ դատական համակարգի երաշխավորը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.