Չավուշօղլու․ Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է իրականացնել դրանք։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ըստ սկզբունքային կետերի (դրանք հինգն են)՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այստեղ են մտնում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը և այլն։ Մնում է միայն իրականացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն Tvnet հեռուստաալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Երևանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի և Երևանի բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ չեն կարող միմյանցից անկախ ընթանալ։
«Մենք քանիցս ասել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
Հաղորդավարի հարցին, թե արդյոք դա Թուրքիայի «կարմիր գիծն» է, Չավուշօղլուն հաստատական պատասխան է տվել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև ավելացրել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պրահայում դրական ընթացք է ունեցել։ Ընդ որում՝ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանի վրա ճնշում է գործադրվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: