Последние новости

Կադիրով․ Ուկրաինան բաց թողեց հրադադարի հնարավորությունը Զելենսկու որոշումների պատճառով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած հրադադարի հնարավորություն բաց է թողնվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա շրջապատի որոշումների պատճառով։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հատուցում է սառնասրտորեն սպանված և հաշմանդամ դարձած երեխաների, կանանց, ծերերի համար»,-գրել է նա։

Կադիրովը նշել է, որ այն երկրների իշխանությունները, որոնք այսօր դատապարտում են ռուսական հրթիռային հարձակումները ուկրաինական ենթակառուցվածքների վրա, ութ տարի ուշադրություն չեն դարձրել «Դոնբասի հազարավոր բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի ճակատագրին»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ