Последние новости

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 17-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադային մասնակցել է 12 երկիր ներկայացնող 307 մասնակից՝ Արգենտինայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է, որ Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը հաջողությամբ է անցել։ Օլիմպիադային մասնակցել է 12 երկիր ներակայացնող 307 մասնակից՝ Արգենտինայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Օլիմպիադան կազմակերպվել է երկու փուլով: Առաջին փուլը, որն անցկացվել է միաժամանակ 12 մասնակից երկրներում, ներառել է թեստ՝ ելակետ սահմանելու համար: Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի երկրորդ՝ եզրափակիչ փուլն անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ «Սինոփսիս Արմենիա»-յի ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ փուլ դուրս եկած 12 երկրից 24 մասնակից պայքարել է գլխավոր մրցանակների համար՝ հաղթահարելով բարդ լուծումներ պահանջող ճարտարագիտական դժվարին առաջադրանքներ: Այդ 24 մասնակցից 11-ը Հայաստանից են, իսկ 13-ը` այլ երկրներից:

«Օլիմպիադայի մասնակիցների՝ միկրոէլեկտրոնիկայի բնագավառում գիտելիքների մակարդակը տարեցտարի բարձրանում է, ինչը վկայում է այն մասին, որ օլիմպիադան ծառայում է իր հիմնական նպատակին», - ասել է Օլիմպիադայի ծրագրերի հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-յի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա»-յի նախաձեռնությամբ։ ««Սինոփսիսը» հավատարմորեն և հետևողականորեն իր ներդրումն է ունենում միկրոէլեկտրոնիկայի կրթության զարգացման մեջ», - ասել է «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ, «Սինոփսիս Արմենիա»-յի նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը: «Նման մրցույթներն ու օլիմպիադաներն օգնում են պարզել միկրոէլեկտրոնիկայի մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ կրթական ծրագրերում և ուսումնական նյութերում անհրաժեշտ ճշգրտումներ անելու համար»։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան անցկացվել է Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի՝ աշխարհի խոշորագույն տեխնիկական մասնագիտական կազմակերպության, Ստուգման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE tttc) հետ համագործակցությամբ: Հատկանշական է, որ «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը 2022 թվականի սեպտեմբերի 27-ին 53-րդ միջազգային թեստային համաժողովի (ITC) բացման լիագումար նիստում ստացել է IEEE TTTC Lifetime Contribution Medal՝ միկրոէլեկտրոնիկայի կրթության առաջխաղացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Վիվա-ՄՏՍ-ը, տասնյոթերորդ անգամ անընդմեջ, Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի գլխավոր գործընկերն է։ Հիմնական աջակիցներն են «Յունիքոմփ»-ը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Օլիմպիադայի հովանավորներից են՝ ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը։

«Ժամանակակից քաղաքակրթությունը, մեզ ծառայող իր ենթակառուցվածքով, հենվում է միկրոէլեկտրոնիկայի ձեռքբերումների վրա: Ապագայում մեր կախվածությունը միկրոէլեկտրոնիկայից ավելի է ուժեղանալու: Վիվա-ՄՏՍ-ն ունի երկարաժամկետ զարգացման իր տեսլականը, և մենք աշխատում ենք ներդաշնակեցնել այն՝ բոլոր շահառուների հետ, քանի որ E2E (End-to-End` համապարփակ) լուծումներ առաջարկող ընկերություն ենք: Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի զարգացումը կբերի կյանքի որակի բարելավման, մրցակցային առավելության, հայրենիքում մնալու, կայանալու, երեխաներ մեծացնելու, երկիրը շենացնելու հնարավորության»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի հաղթողների անունները հայտարարվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Մատենադարանի դահլիճում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ.

1Առաջին մրցանակակիր է դարձել արգենտինացի Իգնասիո դե Պեդրոն.

2Երկրորդ տեղը զբաղեցրել է սերբ Վասիլիե Նոսովիչը.

3Երրորդ երկու մրցանակներ շնորհվեցին՝

- Ռոդրիգո դո Նասիմենտո Տոլեդոյին Բրազիլիայից

- Արմեն Բաբայանին Հայաստանից

Օլիմպիադան բացահայտում է մինչև 30 տարեկան ամենավառ և տաղանդավոր ուսանողներին: Օլիմպիադայի նպատակներն են.

- խթանել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը,

- ստեղծել երիտասարդ մասնագետների համաշխարհային համայնք,

- հասկանալ միկրոէլեկտրոնիկայի գիտելիքների մակարդակը և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել կրթական ծրագրերում,

- բարձրացնել Հայաստանի տեսանելիությունն ու Հայաստանի մասին իրազեկումը՝ որպես միկրոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոն։

«Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան դարձել է Հայաստանի բրենդային իրադարձություններից մեկը վերջին 17 տարիների ընթացքում: Միայն այն փաստը, որ առաջին փուլում օլիմպիադաներն անցկացվում են տասնյակ երկրներում և հաղթողներն այցելում են Հայաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին, մեծացնում է Հայաստանի տեսանելիությունը ողջ աշխարհում՝ որպես Միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ ամուր ավանդույթներ ունեցող երկիր»,- ասում է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադայի թեմաները ներառել են՝ «Թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում», «Անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում», «Կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա» և «Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրներ»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org հղմամբ:

Галерея (6 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЛИТОЛОГ: ДАВЛЕНИЕ НЕ ВСЕГДА БЫВАЕТ ЖЕСТКИМ - ЕВРОПА ПРОСТО ОЧЕНЬ СИЛЬНО ПОПРОСИТ
    2025-04-11 10:20

    Заявления президента Азербайджана о том, что Армения должна предоставить беспрепятственную дорогу – без таможенного и пограничного контроля – уже начали «восприниматься» в нашем обществе как обыденные, но все дело в том, что эти формулировки по сути использует не только Алиев, но и Урсула фон дер Ляйен, написал в своем ТГ-Канале политолог Акоп БАДАЛЯН. Эксперт отметил, что заявление председателя Еврокомиссии в Самарканде о беспрепятственных границах в рамках Среднего коридора в Армении не вызвало практически никакого внимания, но, судя по всему, Алиев рассчитывает на то, что ЕС в этом вопросе окажет давление на Армению.

  • ТАТЕВ АЙРАПЕТЯН: НАС ПЫТАЮТСЯ ЗАСТАВИТЬ ДУМАТЬ ТАК, КАК ОНИ ХОТЯТ
    2025-04-11 09:23

    Если так пойдет, то однажды может выясниться, что Алиев – латентный николакан, а если серьезно, то это политическая очень опасная программа, разработанная против нашего государства и общества, реализуемая через Пашиняна и его политическую команду. Так прокомментировала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татев Айрапетян заявление азербайджанского президента о том, что Армения лишила себя возможности стать важной транзитной страной для азербайджанских энергоресурсов и транспортных маршрутов.

  • А.АЙВАЗЯН: "ЕСЛИ ТАК ПОЙДЕТ, ЗАВТРА ДЛЯ ВЛАСТЕЙ НЕ БУДЕТ ПРОБЛЕМОЙ И ЗАХВАТ СЮНИКА"
    2025-04-11 09:13

    "МИД Армении практически в ежедневном режиме делает новые вдохновляющие Азербайджан заявления, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян. - "После опубликования указа о насильственном переселении армян Нагорного Карабаха и ликвидации Нагорного Карабаха вопрос был снят с повестки дня урегулирования межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой", – заявил МИД Армении в ответ на запрос радиостанции "Свобода".

  • ДАДИВАНК. ВОЗРОЖДЁННОЕ И ПОТЕРЯННОЕ ЧУДО
    2025-04-10 10:30

    Dialogorg.ru представляет статью Елены Шуваевой, написанную в ноябре 2020 года, после 44-дневной карабахской войны.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ