ՀՀ ՄԻՊ-ը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից իրականացված խոշտանգումները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումները ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 10-ին, հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։
Իր խոսքում պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։
Բրիս Ռոքֆոյը կարևորել է պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները և համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 09:51
«Пашиняны приходят и уходят, а Армения остается», – заявил председатель комитета по обороне Госдумы Андрей Картаполов, коснувшись того, что Никол Пашинян считает более вероятным выход Армении из ОДКБ, чем восстановление членства в этой организации.
-
2025-07-17 09:39
Президент Сербии Александр Вучич заявил, что оппозиционные активисты и студенты, участвующие в протестах, планируют 20 июля напасть на палаточный лагерь его сторонников в центре Белграда. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-17 09:37
Представители сборной Армении Тигран Киракосян (весовая категория до 48 кг) и Сурен Катвалян (до 60 кг) стали победителями юниорского чемпионата Европы по боксу, проходившего в сербском городе Нови-Пазар. Об этом сообщает Европейская федерация бокса.
-
2025-07-17 09:35
Ленинский районный суд Екатеринбурга арестовал сына председателя свердловской областной общественной национально-культурной организации "Азербайджан-Урал" Мутвалы Шыхлински, обвиняемого в насилии в отношении представителя власти, передает РИА Новости.