Последние новости

Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Չավուշօղլուի այսօրվա հայտարարությանը

Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի սկզբունքային 5 կետերի շուրջ։

«Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,– ասաց Վահան Հունանյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ