Նա գոհ էր անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներից. փորձագետը` Գրոսիի այցի մասին
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին բարձր է գնահատել կառույցի ծառայության ժամկետը երկարացնելուն ուղղված քայլերը։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց ատոմային էներգետիկայի փորձագետ, ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը։
«Գրոսին գոհ մնաց իր տեսածից։ Հասկանալով մեր ատոմակայանի վիճակը` հիմնական շեշտը դրեց այն բանի վրա, որ մենք բավականին մեծ գործ ենք արել` վերանորոգել ենք անվտանգության սարքավորումները, որոշ մասը փոխել ենք և բարձրացրել մեր ատոմակայանի ընդհանուր անվտանգությունը։ ՀԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու համար իրականացված նոր ծրագրով 170 մլն–ից 120 մլն–ն օգտագործվել է»,– նշեց Սևիկյանը։
Նա ընդգծեց, որ ՀԱԷԿ–ը պետք է քայլեր ձեռնարկի մինչ նոր ատոմակայանի կառուցումը` մոտ 10-12 տարի, որպեսզի շարունակի երկարացնել ՀԱԷԿ–ի կյանքը։
Սևիկյանի պնդմամբ` Գրոսիի այդ հայտարարությունից հետո Թուրքիան պետք է որ դադարեցնի շահարկել ատոմակայանի անվտանգության խնդիրը, քանի որ, ըստ նրա, շուրջ 50 տարվա շահագործման ընթացքում երբևէ որևէ վթար չի եղել։
Բացի այդ, մասնագետը նշեց, որ նույնիսկ վթարի դեպքում Մեծամորի նման ատոմակայանների հնարավոր վնասը չի կարող համեմատվել, օրինակ, Չեռնոբիլում տեղի ունեցած աղետի հետևանքների հետ։
Հիշեցնենք` Գրոսին Հայաստանում էր հոկտեմբերի 4-5-ն ընկած ժամանակահատվածում։ Այստեղ գտնվելու ընթացքում նա հայտարարել էր, որ շարունակելու են օգնել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին։
Նշենք` Հայաստանի ու Ռուսաստանի մասնագետներն արդեն սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները։ Մասնավորապես քննարկվել է ՋՋԷՌ (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ավելի վաղ հայտարարել է, որ 2025-2026 թթ ծրագրվում է սկսել նոր ԱԷԿ-ի կառուցումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:58
Новое исследование показало, что домашние кошки могут отличить запах своего хозяина от запахов незнакомцев. Результаты исследования опубликованы в журнале Plos One.
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.