Последние новости

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շտապեցնում են հայկական կողմին, հայկական կողմն էլ կարծես թե արագացնում է այդ գործողությունները, որ մինչև տարեվերջ կամ ամենաուշը 2023 թվականի սկիզբ ինչ–որ փաստաթուղթ ստորագրեն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն՝ անդրադառնալով «Силовики» տելեգրամյան ալիքի հրապարակած փաստաթղթին, որը դարձել է Պրահայում առանցքային խոսակցության թեմա՝ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև։

 


«Երբ դու ստորագրում ես մի հայտարարության տակ, որով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ ճանաչում են տարածքային ամբողջականությունը, բայց քո թշնամի պետության զորքը շարունակում է մնալ քո սուվերեն տարածքում, սա նշանակում է, որ դու արդեն զիջել ես քո սուվերենությունը, կարմիր գիծն արդեն հատվել է։ Եթե Հայաստանն այս պայմաններում պատրաստ է գնալ ինչ–որ բանակցությունների, ինչ–որ փաստաթուղթ ստորագրելու, ապա Ադրբեջանի ցանկությունները մեղմ ասած՝ կարող է չզսպվել։ Մի շարք փորձագետներ ասում են՝ եթե այս գործընթացը սկսվի, Ադրբեջանը քարտեզները թևի տակ վերցրած կգա ու կասի, որ առնվազն անկլավները հանդիսանում են Ադրբեջանի անբաժան մաս, իսկ հայկական կողմն էլ ամենայն հավանականությամբ կգնա զիջումների, բայց անգամ այս պարագայում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի անվտանգությունը ապահովված չի լինելու»,– ասաց Բենիամին Մաթևոսյանը։

Քաղաքագետը մեկնաբանելով «Силовики» տելեգրամյան ալիքի հրապարակած փաստաթուղթը, որի կետերից մեկով՝ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ համայնքի կողմից՝ Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար, ասաց, որ 44–օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային համակարգը կազմված է միայն ռուս խաղաղապահներից, իսկ այդ փաստաթղթով առաջարկվում է վերացնել այդ անվտանգային համակարգը, և այն փոխարինել անորոշ բանով։

«Այսինքն՝ ռուս խաղաղապահների փոխարեն առաջարկվում է, որ լինի քաղաքացիական անձ, որը բանակցություններ կվարի Ղարաբաղի ներկայացուցչի հետ։ Օրինակ, Արցախում տեղակայված դպրոցներում կթույլատրվի շաբաթական մի քանի անգամ հայերենի դասեր անցկացնել, կամ Արցախում հեռարձակվող հեռուստաալիքները հայերեն տարբերակ ունենան։ Վտանգավորը հենց սա է, որ իրենք առաջարկում են գետնի վրա եղած անվտանգային համակարգը փոխարինել այս անորոշությամբ։ Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, երբ հանրային մակարդակով խաղաղապահների դեմ գործողություններ իրականացնում են ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի իշխանությունները։ Ես չեմ զարմանա, եթե այս փաստաթղթի ստորագրումից հետո ինչ–որ բանակցություններ ընթանան, ինչ–որ գործողություններ լինեն, որ հանրությանը ներկայացնեն, թե այ տեսեք, ամերիկյան կողմի միջնորդությամբ բանակցություններ են գնում, դե եթե այդ բանակցությունեը կան, եկեք հրաժարվենք մեր տարածաշրջանում ռուս խաղաղապահներրի ներկայությունից։ Ես վստահ եմ՝ երբ ռուս խաղաղապահը ոտքը քաշի Արցախից, ամերիկացի խաղաղապահը կամ ՆԱՏՕ–ի զորակազմն այստեղ չի գալու, իսկ ռուսական զորքի դուրսբերումից հետո էլ Արցախում լավագույն դեպքում տեղահանություն է սպասվում»,– ասաց քաղաքագետը։

Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ եթե պատերազմ սկսվի Հայաստանի դեմ, ապա հաշվի առնելով վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հավաստի աղբյուրի ստորագրությամբ հոդվածը, Հայաստանի իշխանությունները հայտարարելու են, թե ադրբեջանական զորքով ու տանկերով Ռուսաստանի նախագահը պատժում է Հայաստանի ժողովրդավարությունը։

«Սրա մասին գրված էր այդ լրատվամիջոցում տպագրված հրապարակման մեջ։ Վստահ եմ, որ դիմումներ են լինելու անգամ ՆԱՏՕ–ին, որպեսզի անվտանգային երաշխիքներ ստանան, բայց օժանդակություն չեն ստանալու։ Չեմ կարող ասել՝ սա կլինի 2023–ին, թե 2025–ին, երբ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից»,– ասաց Բենիամին Մաթևոսյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, ապա այն կանգնեցնելու է հենց Ռուսաստանը։

«Ռուսաստանը կկանգնեցնի պատերազմը, բայց այն ժամանակ, երբ իր ընկալմամբ կարմիր գիծ լինի։ Ցավոք, մենք վերածվելու ենք ռուսական պրոտեկտորատի՝ Մերձդնեստրի տիպի, բայց ավելի վատ, որովհետև Մերձդնեստրը չի պարտվել իր պատերազմում, իսկ մենք երկու անգամ պարտվելու ենք պատերազմում, այն պարագայում, երբ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է»,– նշեց քաղաքագետը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ