Արամ Ա-ն կոչ է անում միասնական լինել հայ ժողովրդի համար ամենաճակատագրական ժամանակաշրջանում
Հակառակ քաղաքական տարակարծության՝ հայ ազգը կոչված է իր ինքնությունը պահել կենսունակ և իր միասնականությունը պահել ամուր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանի հետ զրույցում այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
«Մենք փոքր ազգ ենք, պատմության ընթացքում շատ բան ենք կորցրել՝ նույնիսկ հայրենիք, պետականություն, սակայն մենք չենք կորցրել մեր ինքնությունը, մեր պատկանելիությունը: Եվ մեր ինքնության, և մեր պատկանելիության տարրերը մեր հոգևոր, բարոյական, ազգային, մշակութային արժեքներն են ու ավանդությունները: Մենք կոչված ենք մեր հայրերի ավանդություններին ամուր կառչած մնալ»,- ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:
Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ հայ ազգն այսօր գտնվում է ժամանակակից պատմության մեջ ամենավտանգավոր և ճակատագրական փուլում:
«Այս տագնապների դեմ հիմնականը և առաջնահերթը մեր ժողովրդի միասնականությունն է: Եթե նայենք մեր պատմությանը, մեր ժողովրդի ամենաճակատագրական պահերին՝ իրար թշնամի նախարարները կողք կողքի են կանգնել և պաշտպանել հայրենիքը և ազգը, օրինակ՝ Վարդանանց պատերազմի ժամանակ»,- նշել է Արամ Ա-ն:
Արամ Ա-ն շեշտել է, որ ինքը պատրաստ է իր ներկայությամբ երաշխավորել հայ ժողովրդի միասնակությունը:
«Այս գծով ես միշտ իմ պատրաստակամություն հայտնել եմ՝ թե անձնական խոսակցության ճանապարհով, թե հրապարակային ճանապարհով: Այս վերջին շրջանում խորհրդակցություններ են եղել( խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին է- խմբ.), երկու վեհափառ հայրապետների միջև մնայուն խորհրդակցություն կա այս գծով և այդ խորհրդակցությունները պետք է շարունակվեն. պետք է մեր քաղաքական պատասխանատուների հետ խոսենք, մեր տեսակետները դառնան ավելի հստակ: Մանավանդ հասարակական մոտեցումը ձևավորելու իմաստով կարևոր են այս խորհրդակցությունները քաղաքական պատասխատուների հետ, նաև ընդդիմադիրների հետ: Կարծում եմ, որ այս հարցում կարևոր դեր ունեն Արցախի և սփյուռքի ղեկավարները»,- շեշտել է Արամ Ա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.