G7-ի երկրները պարտավորվել են աջակցել Ուկրաինային «այնքան, որքան կպահանջվի»
G7-ի երկրները պարտավորվել են աջակցել Ուկրաինային «այնքան, որքան կպահանջվի»։ «Մենք շարունակում ենք ֆինանսական, հումանիտար, ռազմական, դիվանագիտական և իրավաբանական աջակցություն ցուցաբերել և ամուր կանգնած կլինենք Ուկրաինայի կողքին այնքան, որքան կպահանջվի»,- ասվում է G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
«Մենք վստահեցրել ենք նախագահ Զելենսկուն, որ անդրդվելի ենք մեր հանձնառության մեջ՝ տրամադրելու աջակցություն, որն անհրաժեշտ է Ուկրաինային՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:
Հայտարարության մեջ դատապարտվում են Ուկրաինային ռուսական վերջին հրթիռային հարվածները։ «Մենք պատասխանատվության կենթարկենք և՛ նախագահ Պուտինին, և՛ մեղավորներին»:
Առաջնորդները նաև քննադատել են Ռուսաստանին «անպատասխանատու միջուկային հռետորաբանության համար»։ «Մենք դատապարտում ենք Ռուսաստանի միտումնավոր էսկալացիոն քայլերը, ներառյալ պահեստազորի մասնակի մոբիլիզացիան և անպատասխանատու միջուկային հռետորաբանությունը, որը սպառնալիքի տակ է դնում համաշխարհային խաղաղությունը և անվտանգությունը: Մենք հաստատում ենք, որ Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի ցանկացած օգտագործում լուրջ հետևանքներ կունենա»,- ասված է հայտարարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.