Սպիտակ տուն․ ԱՄՆ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա
ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի հետ հակամարտություն չի փնտրում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք Ռուսաստանի հետ հակամարտության չենք ձգտում, և նախագահ Ջո Բայդենը դա շատ հստակ է նշել»,- ասել է Քիրբին։
Սպիտակ տան ներկայացուցիչը միաժամանակ հաստատել է, որ ամերիկյան վարչակազմը, ինչպես նախկինում, մտադիր չէ զինծառայողներ ուղարկել Ուկրաինա:
«Մեր դիրքորոշումն այս հարցում չի փոխվել... Ոչ ոք չի ցանկանում, որ այդ հակամարտությունը միջուկային հարթություն տեղափոխվի, և մենք դրա համար պատճառներ չենք տեսնում»,- նշել է նա։
Քիրբին ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացումը աղետ կդառնա բոլոր կողմերի համար, այդ թվում` հենց Ռուսաստանի: Միաժամանակ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը խոստովանել է` Վաշինգտոնում այս փուլում որևէ նախանշան չեն տեսնում, որ ՌԴ-ն պատրաստվում է միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենք կիրառել որևէ տեղ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.