ԱՄՀ․ Համաշխարհային տնտեսությունը դեպի «ալեկոծված ջրեր» է գնում
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը գնում է դեպի «ալեկոծված ջրեր»՝ նվազեցնելով հաջորդ տարվա համաշխարհային աճի կանխատեսումները և նախազգուշացնելով համաշխարհային լուրջ անկման մասին, եթե քաղաքականություն մշակողները սխալ կառավարեն գնաճը:
Մռայլ գնահատականը մանրամասն շարադրված է հիմնադրամի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում։
«Մի խոսքով, վատագույնը դեռ առջևում է, և շատերի համար 2023 թվականը որպես ռեցեսիա կզգացվի»,- ասվում է զեկույցում:
ԱՄՀ-ն այս տարի պահպանել է համաշխարհային 3,2 տոկոս աճի իր վերջին կանխատեսումը, սակայն այժմ կանխատեսում է, որ 2023 թվականին աճը կդանդաղի մինչև 2,7 տոկոս՝ մի փոքր ավելի ցածր, քան իր նախորդ գնահատական էր: Սակայն տարեսկզբին ԱՄՀ-ն կանխատեսում է շատ ավելի ուժեղ գլոբալ աճ, 4,4 տոկոս՝ 2022 թվականին և 3,8 տոկոս՝ 2023 թվականին, ընդգծելով, թե որքան մռայլ է եղել հեռանկարը վերջին ամիսներին:
Ակնկալվում է, որ գնաճը կհասնի առավելագույնի այս տարվա վերջին և 2022-ի 8,8տոկոսից կնվազի մինչև 2023-ին 6,5 տոկոս։
«Ռիսկերը կուտակվում են»,- ասել է ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինշան: «Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային տնտեսության մոտ մեկ երրորդը կլինի տեխնիկական անկման մեջ»:
Կորպորատիվ Ամերիկան և Ուոլ Սթրիթն արդեն պատրաստվում են անկման: JPMorgan Chase-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը CNBC-ին ասել է, որ Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, կհայտնվի «ռեցեսիայի մեջ 6-9 ամիս հետո»:
Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը մանրամասնում է, թե ինչպես են Միացյալ Նահանգների, եվրոյի գոտու և Չինաստանի տնտեսությունները գտնվում դանդաղման տարբեր վիճակներում՝ առաջացնելով ալիքային ազդեցություններ ամբողջ աշխարհում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.