Последние новости

Ֆրանսիան ամբողջովին համերաշխ է Հայաստանի հետ

Ֆրանսիան լիակատար համերաշխություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ՝ նրա տարածքային ամբողջականության խախտումների պայմաններում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում։

Նա նշել է, որ սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո Ֆրանսիան ջանքեր է գործադրել իրավիճակը կայունացնելու համար՝ պահանջելով ադրբեջանական զինուժից վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը, և աջակցել է երկու երկրների միջև բանակցություններին։

Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ամսվա վերջը Հայաստանի սահմանի երկայնքով Եվրամիության երկամսյա քաղաքացիական առաքելություն տեղակայել։ «Այս առաքելության նպատակը իրավիճակի կայունացումն է և կողմերի միջև գործընթաց սկսելը։ Մասնավորապես, մենք հուսով ենք, որ առաքելությունը կկարողանա նպաստել սահմանների սահմանազատման առաջիկա գործընթացին»,- ասել է նա։ «Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ստեղծման վրա՝ բախումներից հետո իրավիճակի և կարիքների, մասնավորապես՝ հումանիտար կարիքների վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար»,- հավելեց նա։ «Հայաստանը կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա»,- վստահեցրել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ