Последние новости

«Սուրմալու» առևտրի կենտրոնի մասնակի կանգուն մնացած մասնաշենքը քանդվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը քանդվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Առևտրի կենտրոնի քանդման աշխատանքներն իրականացվել են սեփականատիրոջ կողմից։ Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել։ Այս պահին աշխատանքներ են տարվում հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Լևոն Սարդարյանը նշել է նաև, որ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար երկկողմանի երթևեկությունը այսօրվանից վերականգնվել է:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ