Последние новости

Fly Arna-ն մեկնարկում է Երևան-Թբիլիսի թռիչքները

Ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հոկտեմբերի 30-ից կսկսի Երևան–Թբիլիսի– Երևան չվերթներ իրականացնել, տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։

Առաջին թռիչքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Վրաստանի միջազգային օդանավակայան նախանշված է ս.թ. հոկտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 16։55-ին, վերադարձը Թբիլիսիից`18:20–ին։

Թռիչքները նախատեսված են շաբաթական 3 անգամ` երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, նույն ժամերին։

«Համոզված ենք, որ նոր ուղղությունը պահանջված կլինի և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, մեր երկրների գործարար և մշակութային կապերի ամրապնդմանը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Նշենք, որ Երևան-Թբիլիսի-Երևան երթուղին ավիաընկերության թվով հինգերորդ ուղղությունն է՝ Հուրգադայից, Շարմ Էլ Շեյխից, Մոսկվայից ու Սոչիից հետո:

Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ