Անդրեասյան․ Հայաստանում 236 հազար երեխաներ ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ
Հայաստանում այս պահին շուրջ 236000 նախադպրոցական տարիքի երեխաներ, որից 62.000–ը՝ գյուղական համայնքներում, ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ։ Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով` վերջին 2 տարիները, պայմանավորված համավարակով, բավականին բարդ էին նախադպրոցական կրթության համար։ Եթե դպրոցներում հնարավոր էր անցնել հեռավար կրթության, ապա նախադպրոցական կրթության համակարգի համար եղան լուրջ խնդիրներ երեխաների ընդգրկվածության մասով։
«2020-21 թվականներին որոշակի սահմանափակումներով էինք երեխաներին ընդգրկում համակարգ, ուստի վերջին 2 տարիների տվյալները չեն արտացոլում համակարգի իրական հզորությունը»,–ասաց նա։
ԿԳՄՍՆ փոխնախարարի խոսքով` 2019 թվականի ավարտին նախադպրոցական կրթության ոլորտում կար 0-5 տարեկան երեխաների 34,7 տոկոս ընդգրկվածություն։ Ընդ որում, 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը կազմել է 64.4 տոկոս։
«2020 թվականին շուրջ 6 տոկոսով աճել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության հնարավորությունը` շնորհիվ նոր բացված նախակրթարանների և նոր հաստատությունների։ 2020 թվականին շուրջ 22 հաստատություն է բացվել, որոնք սկսել են գործել նախադպրոցական կրթություն տրամադրելու համար»,–ասաց Անդրեսյանը, բայց շեշտեց, որ խնդիրը դեռ առկա է։
Նա հիշեցրեց, որ Կառավարության ծրագիրը հստակ սահմանում է, որ պետք է մինչև 2026 թվականը 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը 85 տոկոսի հասցնել։ Իսկ կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030 թվականը հստակ սահմանում է, որ պետք է երեխաների ընդգրկվածությունը հասցնել 95 տոկոսի։
Նախատեսվում է 500 մանկապարտեզներ վերակառուցել կամ կառուցել։ Այս պահին 92 մանկապարտեզներում աշխատանքներ են ընթանում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.