Անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները ճանապարհ են փակել
Անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Արմավիր մարզում փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը։ Նրանք պահանջում են, որ իրենց երեխային գտնեն ու հետ վերադարձնեն։
«Իմ երեխան երեք տեղից վիրավոր ա եղել, ես ինչքա՞ն սպասեմ, մի ամիս է՝ ես իմ երեխայի ձայնը չեմ լսել, խնդրում եմ, իմ երեխային բերեք տվեք ինձ»,– ասում է Վահեի մայրը Էսթեր Թորոսյանը։
Զինծառայողի մայրը պատմում է, որ տղան վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 14–ին, ասել է, որ ամեն ինչ լավ է, շուտով հերթափոխ է լինելու, և նա իջնելու է դիրքերից։ Այն, որ Վահեն վիրավոր է, ծնողներն իմացել են ավելի ուշ, զինակից ընկերներից, բայց Վահեի հետ կապ հաստատել մինչև այսօր չի հաջողվում։
«Ես չգիտեմ ի՞նչ ասեմ, ո՞ւմ դիմեմ, եթե կա կառավարություն, եթե կա պաշտպանության նախարարություն, գտեք իմ երեխային։ Մեկ ամսվա ընթացքում ոչ ոք իմ տուն չի եկել, ոչ ոք չի զանգել, դա նշանակում է՝ իրենք ոչ մի բան չեն անում»,– չկարողանալով զսպել արցունքները` ասում է Վահեի մայրը։
Հարազատները պահանջում են, որ իրենց հետ հանդիպման գան ՊՆ–ի ներկայացուցիչները. «Մինչև չգան՝ պատասխան չտան, թե որտեղ է մեր երեխան, չենք գնալու»,– ասում են նրանք։
Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները մի քանի օր առաջ էլ պաշտպանության նախարարության առջև էին բողոքի ակցիա անում։ Սակայն այնտեղ չստանալով իրենց հարցերի պատասխանները, այսօր որոշել են ճանապարհ փակել։
Վահեի հարազատները պնդում են, որ նրա տեղը գիտեն։ Նա սեպտեմբերի 13-ից հետո մնացել է այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի հսկողության տակ է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.