Արկադի Թամազյանն ընտրվեց Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար
Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։
Համայնքի ղեկավարի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15–ին, ժամը 11։00–ին, իսկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31–ին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում քաղաքական 4 ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել են 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» թեև չէր հաղթահարել անցողիկ շեմը, բայց օրենքի ուժով՝ 1 մանդատ ստացավ, որովհետև համաձայն օրենքի, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։
Ընտրություններից մեկ շաբաթ անց «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր ստորագրեցին։ Կուսակցությունները համատեղ հայտարարությամբ հայտնեցին, որ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը։
Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը կստանձնեն «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները։
Ալավերդի խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել։ Ընտրական ցուցակը գլխավորող Արեն Մկրտչյանը ինքնաբացարկ էր հայտնել։ Նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.