Սեպտեմբերյան բախման հետևանքով դեռ Ադրբեջանի կողմից չհաստատված հայ գերիներ կան
Ադրբեջանի զինուժի սեպտեմբերյան հարձակման հետևանքով գերեվարված ու ադրբեջանական իշխանությունների կողմից գերությունը հաստատված 17 հայ զինծառայողներից բոլորն էլ հայրենադարձվել են Հայաստան։ Այս մասին 24News-ին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Սեպտեմբերյան բախումներից անմիջապես հետո հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել՝ միջանկյալ միջոց կիրառել գերեվարված հայ զինծառայողների մասով։ Բացի այդ, բողոք էր ներկայացվել 1 սպանված հայ գերու, տեղահանված անձանց իրավունքների հարցերով։
Սամվելյանն ասել է, որ 17 գերու հաստատված տվյալները նույնական են «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի ունեցած տվյալների հետ։
Դեռևս հայտնի չէ, թե սեպտեմբերյան հարձակման հետևանքով բախման վայրերում, ադրբեջանական կողմում քանի զինծառայողի մարմին կա, պաշտոնական Բաքուն դեռևս համաձայնություն չի տալիս հայկական կողմից որոնողական աշխատանքներ իրականացնել իր կողմից դիտարկվող ու վերահսկվող տարածքներում։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը 24News-ին ասել է, որ փաստեր կան դեռևս ադրբեջանական իշխանությունների կողմից չհաստատված գերիների մասին։
Սակայն Զեյնալյանը թիվ չի ասել՝ նշելով, որ դեռևս տվյալներն ամբողջացման փուլում են։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.