Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն կընդլայնի սպառազինության պահուստները
ՆԱՏՕ–ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պաշտպանական ձեռնարկությունների փոխգործակցության ուղիներ կքննարկեն` համալրելու սպառազինության պաշարները, որոնք էապես նվազել են Ուկրաինային մատակարարումներ իրականացնելու պատճառով։ Այս մասին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ։
«Ակնկալում եմ, որ նախարարները պայմանավորվածություն ձեռք կբերեն սպառազինության պաշարների հետ կապված խորհրդատվության վերանայման, ինչպես նաև արտադրողների հետ ավելի սերտ համագործակցության վերաբերյալ», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հայտնել է Ստոլտենբերգը։
Ըստ նրա` ՆԱՏՕ–ն անհրաժեշտ բոլոր մեխանիզմներն ունի, այդ թվում պլանավորման մեխանիզմներ` երկարաժամկետ հեռանկարով պատվերներ ձևավորելու համար։
«Սա անհրաժեշտ է ինչպես սեփական պաշտպանունակությունն ապահովելու, այնպես էլ Ուկրաինային աջակցությունը շարունակելու համար», – պարզաբանել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հետ կապված Մոսկվան նոտա էր հղել ՆԱՏՕ–ի երկրներին։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար զենք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։
ՌԴ արտգործնախարարությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով զինումը ռուս–ուկրաինական բանակցությունների հաջողությանը չի նպաստում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.