ՊԵԿ․ Ղրիմի կամրջին պայթած բեռնատարի մեջ ռիսկային գործոն չի հայտնաբերվել
Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված քրեական գործում հիշատակվող «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ–ի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որոշ պարզաբանումներ է հրապարակել։
Դրանում մասնավորապես ասվում է, որ ՀՀ մուտքի ու ՀՀ-ից ելքի ժամանակ կատարված ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
ՊԵԿ–ը հայտնում է, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից հայաստանյան «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ –ի անունով ուղարկված բեռը տեղափոխող տենտով պատված բեռնատարի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:53-ին այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
Բագրատաշենի մաքսային կետում բեռնատարը կշռվել է, անցել ռենտգեն զննում, որի արդյունքում ռիսկային գործոն չի հայտնաբերվել։ Բեռը հայտարարագրվել է տարանցման հայտարարգրով «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ –ի անունով, իսկ հետագա ձևակերպումների համար մեկնել է Արարատյան մաքսատան «Ալյանս տերմինալ»–ի ժամանակավոր պահպանման պահեստ։
Մաքսային տարածքից դուրս գալիս «Border Cross» համակարգում կատարվել է «ելքագրված» նշումը` ժամը 17:00-ով, իսկ «Ալյանս տերմինալ» է հասել ժամը 22:46-ին։
2022 թ-ի սեպտեմբերի 28-ին, ժամը 9:43-ին «Ալյանս տերմինալի» պահեստում տարանցման հայտարարագրին տրվել է «ավարտված» կարգավիճակ, իրականացվել է բեռի զննում և մաքսային արժեքի ճշգրտում։
ՊԵԿ–ից հայտնում են, որ զննումն իրականացվել է առանց ապրանքները բեռնատարից դատարկելու։ Ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը։ Ապրանքի դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել, և 16:40-ին մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:
«Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինության, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու, 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 10:24-ին նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարագիր, որով նույն ապրանքը Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ կողմից ապրանքի ստացողը նշվել է ռուսական Лидер ООО-ն»,– ասված է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։
Կոմիտեն նաև հայտնում է, որ ապրանքը ՌԴ տեղափոխվել է նույն վրացական ավտոմեքենայով, վարորդը եղել է նույն անձը։
«Պետք է նշել, որ «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտը այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով»,– հայտնում է ՊԵԿ–ը:
Քանի որ ապրանքի ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության ապրանքների ցանկում և տարանցման հայտարարագիրը ստացել է «դեղին ուղի» միջերեսային արտացոլում, մաքսային մարմինն ստուգել է անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը։ Վարորդը ներկայացրել է պոլիէթիլենային շինարարական թաղանթի համար տարանցման հայտարարագրին կից «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ–ի կողմից 30.09.2022 տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարագիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 16:16-ին:
Ավտոմեքենան Բագրատաշենի մաքսակետ է հասել 01.10.2022 թ-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից» կարգավիճակ:
Իսկ Վերին Լարս մաքսային կետում «ավարտված» կարգավիճակ ստացել է 05.10.2022–ին։
«Այսպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել»,– հայտարարում է ՊԵԿ–ը` հավելելով, որ վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները պահպանված են, պահպանված են նաև ռենտգեն զննող սարքի նկարները և մաքսային հսկողության գոտիներում տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.