ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ում խոսել է Ադրբեջանի կողմից հայ կին զինծառայողների խոշտանգումների մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 83-րդ նիստի շրջանակում խոսել է Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի ընթացքում հայ կին զինծառայողների խոշտանգումների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Առցանց նիստի ընթացքում դիտարկվել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ 7-րդ ազգային զեկույցը։
Իր ելույթում Գրիգորյանն ընդգծել է, որ պատերազմական հանցագործությունները պայմանավորված են ազգային և գենդերային ատելությամբ ու նշել, որ առավել մտահոգիչ է ադրբեջանցիների կողմից այդ հանցանքները պատկերող տեսանյութերի տարածումը սոցցանցերում։
ՄԻՊ–ը շեշտել է, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական ագրեսիան անհամաչափորեն ծանր է ազդել հատկապես կանանց ու աղջիկների վրա, ներառյալ հաշմանդամություն ունեցողների։
Անդրադարձ է եղել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացումներին և օրենսդրական բացերին, մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով` խտրականության արգելքի, առանձին հանցակազմերով գենդերային բռնության բոլոր տեսակները քրեականացնելու, ինչպես նաև բռնություն զոհերի պաշտպանության ընթացակարգային երաշխիքները ընդլայնելու, ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակման, տեղահանված կանանց և աղջիկներին հոգեկան առողջություն պահպանման ոլորտում պետական աջակցություն տրամադրելու և այլ հարցերի մասին։
Գրիգորյանն իր ելույթում խոսել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման մասին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 09:46
Депутат от фракции «Честь имею» Тигран Абрамян прокомментировал заявление начальника Генерального штаба ВС Армении Эдварда Асряна, который заявил, что азербайджанская сторона не ведет «прицельный огонь» в направлении армянских деревень.
-
2025-06-05 09:11
В Армавирской области Армении госпитализирован 32-летний гражданин Индии, получивший серьезные травмы в результате взрыва гранаты. Об этом сообщает портал криминальных новостей Shamshyan.com.
-
2025-06-05 09:08
Научно-аналитический фонд «Гегард» направил официальное заявление-протест в ректорат Томского государственного университета Российской Федерации, а также в редакционные советы научных журналов ТГУ в связи с рядом антиармянских публикаций, опубликованных в данных изданиях.
-
2025-06-05 09:05
Следственный комитет Армении возбудил уголовное дело по признакам государственной измены и шпионажа в связи с передачей материалов из Национального архива республики в Азербайджан. Об этом сообщает издание PastInfo со ссылкой на СК.