Последние новости

Պուտին․ Ռուսաստանը կոչ է անում համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում

Ռուսաստանն ասիական երկրներին կոչ է անում ավելի ակտիվ աշխատել տվյալների միջազգային բանկի հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսաստանն ասիական երկրներին կոչ է անում ավելի ակտիվ աշխատել տվյալների միջազգային բանկի հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար»,-ասել է նա Աստանայում կայացած գագաթաժողովում։

«Չափազանց կարևոր է տարածաշրջանային այլ ֆորումների և կազմակերպությունների հետ միասին շարունակել ակտիվորեն աշխատել Ասիայում առաջացող ճգնաժամային իրավիճակների և հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, ամրապնդել համագործակցությունը պետությունների միջև՝ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու, ծայրահեղական խմբավորումների բացահայտման և չեզոքացման համար»,-ասել է Պուտինը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ