Դիվանագիտական ահաբեկչության մեթոդներ. Լավրովը` հակառուսական բանաձևի քվեարկության մասին
Արևմուտքը դիվանագիտական ահաբեկչության և շանտաժի հնարքներ է կիրառել, որպեսզի երկրները քվեարկեն ԴԺՀ–ի, ԼԺՀ–ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում անցկացված հանրաքվեների վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպությունում հակառուսական բանաձևի օգտին։ Առաջին ալիքի եթերում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքն անամոթաբար կիրառել է դիվանագիտական ահաբեկչության մեթոդները` զարգացող երկրներին սպառնալով բոլոր տեսակի պատիժներով։ Միայն այդպիսի բացահայտ շանտաժով, նման սպառնալիքներով հաջողվեց արդյունք ապահովել։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք դա, և սուտ է ամերիկացիների հայտարարությունը, թե իրենք ոչ ոքի չեն համոզում, բոլորն ինքնուրույն են քվեարկում։ Նրանք նույնպես գիտեն այդ մասին», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձև է ընդունել, որը չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեները: Կողմ է քվեարկել 143 երկիր, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35։ Հայաստանը ձեռնպահ քվեարկած երկրների շարքում է։
Բանաձևին դեմ են եղել Բելառուսը, Ռուսաստանը, Սիրիան, Կորայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը և Նիկարագուան, աջակցողների թվում են Հունգարիան և Սերբիան:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.