Последние новости

Ղրղըզստանում ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են

Ղրղըզստանում ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են։ Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը։

«Մենք զորավարժությունները հետաձգել ենք ավելի ուշ ժամկետի։ Զորավարժությունները հետաձգելուց հետո սոցցանցերում գրում են, որ դրանով մենք մերժում ենք ՀԱՊԿ-ը։ Նման բան չկա։ Մենք իսկապես ՀԱՊԿ-ի կարիքն ունենք։ Այն լիարժեք երաշխիք է ահաբեկչական սպառնալիքների դեմ և համապատասխանում է մեր երկրի ազգային անվտանգության շահերին»,-ասել է նա։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտեցել այդ որոշմանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ