Մի քանի դիվերսանտի են ձերբակալել «Թուրքական հոսքը» պայթեցնելու փորձի ժամանակ
Ռուսաստանի տարածքում «Թուրքական հոսք» գազատարը պայթեցնելու փորձի ժամանակ դիվերսանտներ են ձերբակալվել։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մի քանի դիվերսանտի են ձերբակալել, որոնք ցանկացել են գազատարը պայթեցնել մեր տարածքում», - ասել է նա:
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Կիևը փորձել է պայթյուն իրականացնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկում:
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, մեկնաբանելով այդ առաջարկը, հայտնել էր, որ այն տեխնիկապես հնարավոր է և պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.