Последние новости

ԱԽ քարտուղարը բանակցային գործընթացի մանրամասները ներկայացրել է Արցախի պաշտոնյաներին

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Պատվիրակության կազմում են եղել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

«Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից»,– գրել է Գրիգորյանը։

Ըստ նրա` հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ