Նովակ․ Ռուսաստանը նաֆթ չի մատակարարի այն երկրներին, որոնք գների վերին շեմ կսահմանեն
ԱՄՆ-ը փոխանակ քննարկի ռուսական նավթի գների վերին շեմը, կարող է մտածել Եվրոպա մատակարարվող իր հեղուկ բնական գազի գնի price cap-ի մասին, առաջարկել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Ռուսաստանը նաֆթ չի մատակարարի այն երկրներին, որոնք գների վերին շեմ կսահմանեն, ինչպիսին էլ որ այն լինի՝ 60 դոլար կամ թե այլ բան: Սա միջամտություն է շուկայական գործիքներին: Մենք պատրաստ ենք աշխատել այն սպառողների հետ, որոնք պատրաստ են աշխատել շուկայական պայմաններով»,- ասել է նա։
Մեկնաբանելով մեկ բարելի դիմաց 60 դոլար «գնի վերին շեմի» վերաբերյալ Ջանեթ Յելենի առաջարկը՝ Նովակն ասել է. «Ինչ վերաբերում է ԱՄՆ ֆինանսների նախարարին, որն ինչ-որ թիվ է առաջարկել, մենք, հավանաբար, խորհուրդ կտայինք մեր ամերիկյան գործընկերներին սահմանային գին դնել այն ռեսուրսների վրա, որոնք նրանք մատակարարում են Եվրոպայի: Նույն հեղուկ բնական գազը Եվրոպա է առաքվում 4 անգամ ավելի բարձր գներով, քան ներքին սպառման համար, ԱՄՆ-ի արդյունաբերողների համար։ Եվ սա միայն պայմաններ է ստեղծում, որ Եվրոպան էներգետիկ աղքատության մեջ մտնի։ Այս հայտարարությունները չեն համապատասխանում էներգետիկ անվտանգության ապահովման համար մոտեցումներին»։
Նովակը նաև մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունը, որն առաջարկել է սպառողներին գազի և էլեկտրաէներգիայի բարձրացած հաշիվները ուղարկել Ռուսաստան։ «Ես լսել եմ այս հայտարարության մասին։ Իհարկե, դա միայն լուրջ զարմանք է առաջացնում, քանի որ ամեն ինչի բուն պատճառը, ինչ տեղի է ունենում էներգառեսուրսների դեֆիցիտի և եվրոպական շուկայում և՛ էլեկտրաէներգիայի, և՛ գազի, և՛ նավթամթերքի գների բարձրացման առումով, միակողմանի որոշումներ են, որոնք ընդունվել են։ եվրոպացի քաղաքական գործիչների կողմից՝ ըստ երևույթին, անդրօվկիանոսյան իրենց գործընկերների թելադրանքով: Ուստի տիկին Ուրսուլա ֆոն դեր Լյայենին խորհուրդ կտայի այդ հաշիվներն ուղարկել հենց այն քաղաքական գործիչներին, որոնք որոշում են կայացրել անցնել սփոթ-գների, հրաժարվել մեր ընկերությունների հետ երկարաժամկետ պայմանագրերից, հրաժարվել ռուսական գազից և էներգառեսուրսներից։ Ուստի ուղարկեք ձեզ համապատասխան հաշիվները, պահեք դրանք ձեր գրասեղանի վրա, ինչպես ասում են, քանի որ դուք եք կայացրել այդ որոշումները: Եվ մենք այսպիսի ասացվածք ունենք՝ որքան էլ հայելին սրբես, դրանից ավելի գեղեցիկ չես դառնա»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
«Եվրոպան այսօր գտնվում է էներգառեսուրսների դեֆիցիտի սուր ճգնաժամի մեջ։ Եվրոպան հավելյալ պաշարների կարիք ունի, և առաջին հերթին, իհարկե, դրանք եվրոպացի սպառողներ են, հասարակ բնակիչներն այսօր անհարմարություններ են զգում գների աճի հետ կապված։ Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա, իհարկե, նրանց ձեռնտու չէ, որ իրենց սխալները խոստովանելուն ուղղված որոշումներ ընդունեն»,- հավելել է Նովակը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 09:33
На прошлой неделе Армянский национальный комитет Америки (ANCA) заявил, что 14 апреля окружной суд США отклонил иск на сумму 500 млн. долларов поданный, азербайджанским адвокатом из Лагуна-Бич (штат Калифорния) Айнур Багирзаде против ANCA и 29 других лиц. Об этом пишет The California Courier.
-
2025-04-23 09:31
Спецпосланник президента США Стив Уиткофф посетит Россию на этой неделе, он рассчитывает на встречу с президентом РФ Владимиром Путиным. Об этом заявила журналистам пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-04-23 09:29
В рамках мероприятий, посвященных 110-й годовщине Геноцида армян, 21 апреля посол Армении во Франции Арман Хачатрян и дипломатический персонал посольства РА в церкви Сен-Сюльпис в Париже приняли участие в традиционной литургии в память о жертвах Геноцида армян. Об этом сообщило посольство РА во Франции.
-
2025-04-23 09:27
Журналист из Тавушской области Воскан Саргсян пишет: