Իրանցի պատգամավոր․ Մեզ ոչինչ չի կարող խանգարել Հայաստանին զենք մատակարարել
Ոչինչ չի կարող խանգարել իրանական զենքի մատակարարմանը Հայաստանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Նա կրկնեց, որ դրան ոչինչ չի կարող խանգարել։ «Իրանը, հավանաբար, համապատասխան մեխանիզմներով ցանկություն կհայտնի քննարկել այդ հարցը և օգտակար լինել Հայաստանին։ Ստեղծված իրավիճակում, չեմ կարծում, թե չարժե բանակցել, շոշափել երկու կողմերի տրամադրություններն այս հարցում։
Այս պահին չեմ կարող ասել, թե եղել են արդյոք բանակցություններ երկու երկրների համապատասխան պաշտոնյաների մակարդակով։ Չեմ բացառում, որ Հայաստանին իրանական զենք մատակարարելու հնարավորություններ կան և կլինեն»,- նշեց պատգամավորը։
Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը խոշոր պատվեր է ստորագրել Հայաստան հրթիռների, ռեակտիվ արկերի ու զինամթերքների արտահանման համար։ Հաղորդվել էր, որ զենքի մատակարարման պայմանագիրը երկու երկրների կառավարությունները ստորագրել են սեպտեմբերի սկզբին։
Ենթադրաբար առաջիկա ամիսներին Հայաստանին կմատակարարվի ավելի քան 240 մլն դոլարի սպառազինություն։ Պատվերը ներառում է տեղական Pinaka բազմափողանի հրթիռային կայանների պատմության մեջ առաջին արտահանումը, որոնք արդեն ծառայում են հնդկական բանակին։ Փաթեթային գործարքի շրջանակներում Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և մի շարք զինամթերքներ։ Սա առաջին անգամ չէ, որ սպառազինության համակարգեր են արտահանվում Հայաստան։ 2020 թվականին Հնդկաստանը չորս Swathi ռադարներ է մատակարարել երկրի:
Հնդկական բանակի առանձնահատկություններին համապատասխան մշակված այս ռադարներն օգտագործվում են մոտեցող հրետանային արկերին, ականանետներին և հրթիռներին հետևելու, ինչպես նաև թշնամու արձակման կայաններն ու դիրքերը որոշելու համար: Ռադարները հաջողությամբ կիրառվել են Պակիստանի և Չինաստանի սահմաններին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.