Աստանայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրել է Ռուսաստան ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ելնելով այն բանից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները զարգանում են բավական սրընթաց, ես կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է՝ շփվելու այս թեմայով և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր ղեկավարներին պայմանավորվածությունների կատարման մասով, որոնք նրանք ստորագրել են»,- ասել է Լավրովը՝ բացելով եռակողմ հանդիպումը։ Նա վստահություն է հայտնել, որ հանդիպման ընթացքում կհաջողվի «ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվենք»։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանդիպումը համարում է լավ հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու հարցում լուծումներ գտնելու, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորումը երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների հունով կարգավորելու առումով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բայրամովը հայտարարել է, որ օգտակար կլիներ բանակցել «նաև խաղաղ կարգավորման այլ հարցերի վերաբերյալ, որոնց թվում են պետական սահմանի սահմանազատումը, հաղորդակցությունների բացումը, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.