Последние новости

«SpaceX»-ը հայտարարել է` այլևս չի կարող վճարել Ուկրաինայի արբանյակային կապի համար

Իլոն Մասկին պատկանող «SpaceX» ընկերությունը ԱՄՆ իշխանություններին հայտնել է, որ այլևս չի կարող վճարել Ուկրաինայի համար շատ կարևոր արբանյակային ծառայությունների համար։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը:

«Starlink» արբանյակները Ուկրաինայի զինվորականների համար կապի կարևոր աղբյուր են։ Դրանք թույլ են տալիս մարտի դաշտում կապի մեջ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ բջջային կապն ու ինտերնետային ցանցը խափանված են։

Այս պահին Ուկրաինային է փոխանցվել «Starlink»-ի շուրջ 20 հազար արբանյակ։ Իլոն Մասկը թվիթերյան իր էջում գրել է. ««SpaceX»-ի համար այս ամենն արժեցել է 80 մլն դոլար, մինչև տարեվերջ ծախսերը կգերազանցեն 100 մլն դոլարը»:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ