Իրանցին փորձել է ՀՀ–ով արտերկիր ուղարկել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ թմրամիջոց
«Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերվել է 4166 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված 3 տուփ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ հիշյալ առաքանին փորձել էր Ավստրալիա ուղարկել Իրանի քաղաքացի Հ. Ս.-ն:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն էր ստացել, որ տվյալ քաղաքացու փաստացի բնակության վայրում` Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի համարում, առկա են թմրամիջոցներ, որոնք վերջինս մտադրվել էր փոստային ծառայության միջոցով ուղարկել երրորդ երկիր:
«Դատարանի որոշման համաձայն` Հ. Ս․-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվեց մոտ 4 կգ ընդհանուր քաշով նույնանման «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ևս 3 տուփ»,– ասվում է հաղորդագրությունում:
Իրանի քաղաքացին ձերբակալվել է։
Ավելի ուշ պարզվել է, որ իրանի քաղաքացին օրեր առաջ փոստային ծառայության միջոցով Ավստրիայի Հանրապետություն է ուղարկել նույնանման տուփեր:
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն (DEA) աշխատակիցներն Ավստրիայի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ հայտնաբերել են նշված առաքանին, որում եղել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցից պատրաստված 3 տուփ՝ ընդհանուր 4 կգ քաշով:
Առաքանին ստացող քաղաքացին, որը նույնպես Իրանի քաղաքացի է, ձերբակալվել է:
Այս դեպքով, ընդհանուր առմամբ, ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն դոլարը:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների մաքսանենգության հատկանիշով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.