Շվեյցարացի պատգամավոր․ Չի կարելի թույլ տալ, որ Ղարաբաղի ժողովուրդը հայտնվի Ադրբեջանի իշխանության տակ
Չի կարելի թույլ տալ, որ Ղարաբաղի ժողովուրդը հայտնվի Ադրբեջանի իշխանության տակ։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։
Նրա կարծիքով՝ ինքնորոշման իրավունքը մարդու իրավունքների տեսանկյունից ամենակարևոր կետերից մեկն է։
«Մենք հստակ տեսնում ենք, որ կա գոյության խնդիր։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը պարզապես մնացել է միջազգային հանրության տեսադաշտից դուրս։ Պետք է քաղաքական լուծում գտնել, այլ ոչ թե զենքի օգնությանը դիմել, որը կբերի նոր ցեղասպանության»,-ասել է նա։
Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը նշել է, որ Ադրբեջանում երկար տարիներ տիրում էր էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտ հայերի նկատմամբ։ Եվ, հետևաբար, չի կարելի թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտնվի Ադրբեջանի իշխանության տակ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 16:18
Второй раунд прямых переговоров РФ и Украины начался в Стамбуле более чем на 1,5 часа позже запланированного времени. Об этом сообщил источник ТАСС.
-
2025-06-02 16:11
Партия «Айреник» («Родина») намерена участвовать в парламентских выборах 2026 года без формирования какого-либо блока. Об этом заявил председатель партии Артур Ванецян в рамках подкаста «LurjCast».
-
2025-06-02 16:08
Губернатор Лорийской области Армении Арам Казарян подал в отставку, о чем сообщил на своей страничке в соцсетях.
-
2025-06-02 15:24
Магнитная буря на Земле продлится как минимум до 3 июня, ее сила будет периодически меняться, сообщает ТАСС со ссылкой на представителя Института прикладной геофизики.