Последние новости

Պուտին․ ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումը ռուսական բանակի հետ կհանգեցնի գլոբալ աղետի

ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումը ռուսական բանակի հետ կհանգեցնի գլոբալ աղետի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորքերի մուտքն Ուկրաինա շատ վտանգավոր քայլ է։

Նա նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, տհաճ է, բայց հետագայում, ոչինչ չանելով, Ռուսաստանը կստանար «նույնը, միայն ավելի վատ պայմաններում»։ «Այնպես որ, իմ գործողությունները ճիշտ են և ժամանակին»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք զղջում է իր որոշման համար։

Նա նշել է, որ այս պահին զանգվածային հարվածների կարիք չկա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ