Последние новости

ԵՄ-ն կհաստատի հայ-ադրբեջանական խնդիրների լուծման համար առաքելություն ուղարկելու հարցը

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները մտադիր են հոկտեմբերի 17-ին հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խնդիրների լուծման համար քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը: Այս մասին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների նիստից առաջ։

«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրախորհրդի նախագահի միջև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու վերաբերյալ։ Նախարարները, ինչպես սպասվում է, երկուշաբթի կհաստատեն այդ առաքելությունը», - ասել է նա։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ