ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
Դավաճանություն շարունակվում է…
Քչերին է հայտնի, որ 2020թ. հոկտեմբերին (44-օրյա ագրեսիայի ամենաթեժ պահին) մեր հայրենակից Սամվել Մարտոյանն առաջարկել է Արցախին օգնության ուղարկել 8 հազար զինվորականների։ Այդ առաջարկը Հայաստանի իշխանությունները միանգամից մերժել են, ընդ որում խորհրդարանն անհապաղ վավերացրել է մի կոնվենցիա, ըստ որի՝ ցանկացած ոք, ով Հայաստան կժամանի մարտական գործողություններին մասնակցելու համար, համարվելու է վարձկան։
44-օրյա պատերազմում կրած պարտությունը օբյեկտիվ պատճառների հետևանք չէր, դա մեծ դավաճանության արդյունք էր, ընդ որում՝ խոսքը վաղօրոք նախապատրաստված դավաճանության մասին է։ Հայ ժողովրդին 2018 թվականից սկսած պատրաստել են պարտության, իսկ դավաճանությունը շարունակվում է առ այսօր. Փաշինյանը մտադիր է մինչև 2022-ի տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը Բաքվի պայմաններով:
Արցախի նախորդ ազատամարտերից հայտնի հրամանատար Արթուր Այվազյանը («Մանախ») և նրա ջոկատի անդամները վերջերս հրապարակավ հայտարարեցին, որ իրենց թույլ չեն տալիս դիրքեր բարձրանալ, որպեսզի օգնեն մեր զինվորներին, որոնք պաշտպանում են սահմանները՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո պարբերական գնդակոծությունների ենթարկվելով ադրբեջանական դիրքերից: Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից հետո հենց Այվազյանը հանդես եկավ մարտական գործողությունների թեժ պահին Հադրութից հայկական ստորաբաժանումների դուրսբերման բացահայտմամբ։ Նրա խոսքերով, ստորաբաժանումները զինաթափել են, իսկ իրեն՝ մարտիկների հետ միասին, տեղափոխել են Երևան, ավելի ճիշտ՝ ԱԱԾ։ Ստորաբաժանումը, որի շարքերում մարտնչել է «Մանախը», վնասազերծում էր դիվերսանտներին ռազմաճակատի պատասխանատու հատվածներում։ Այս ամենը հայտնի է հենց Այվազյանի խոսքերից։ Այժմ անդրադառնանք Փաշինյանի ռեժիմի կողմից սպառազինությունների գնման հաստատված պլանի սաբոտաժի փաստին։
Դիվերսիա և վնասարարություն
2017 թվականին հաստատվել է ռազմական տեխնիկա ձեռք բերելու ծրագիրը (2018-2022թթ.), սակայն այն փոփոխության է ենթարկվել: Արցախի հերոս, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը պաշտպանության փոխնախարարի պաշտոնում մասնակցել է սպառազինության մատակարարման պայմանագրերի կնքմանը: 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո նա գաղտնազերծեց ռեժիմի գործողությունները տեխնիկապես ոչ պիտանի սպառազինության գնման ուղղությամբ։ Այդ գործողություններն այսօր էլ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից 2 տարի անց, անմիջական ապացույցն են այն բանի, որ Փաշինյանի ռեժիմը նպատակաուղղված կերպով ծրագրել էր Արցախի պարտությունն ու հանձնումը։
«Որպես պաշտպանության փոխնախարար՝ ես պայմանագրեր եմ կնքել, որոնց արդյունքում հայկական բանակը ձեռք է բերել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոռ», «Իգլա-Ս» և «Վերբա» տեսակի զենիթահրթիռային համալիրներ: Դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում խոցում են իրականացրել: Նաև մեծ քանակությամբ նռնականետեր, հրետանային հրթիռներ, որոնք դեռ 2017-ին են նախանշված եղել: 2018-2022թթ. պլանով ևս երկու դիզիվիոն «Տոռ» պետք է ձեռք բերվեր, մեկը՝ 2018 թվականին, որի տասը տոկոս կանխավճարը արված է եղել, երկրորդը 2019-ին։ Այդ պլանը վերացական չէր, նշված էր, թե որտեղից են միջոցներ ստացվելու գնման համար։ Ծրագրվում էր ձեռք բերել նաև մեկ դիվիզիոն «Սմերչ» իր մարտալրակազմով: Պիտի կատարելագործվեր մեր «Իսկանդերի» համակարգը, ձեռք բերվեին «Կոռնետ»-ներ և մեծ քանակությամբ զինամթերք»,- հայտարարեց Հակոբյանը 2020թ. նոյեմբերի 19-ին տեղի ունեցած սկանդալային ասուլիսի ժամանակ։
Գլխավորը՝ այն ամենից, ինչ հաղորդեց գեներալը, վերաբերում էր սպառազինությունների գնման նշված պլանի փոփոխմանը նոր իշխանության կողմից։ Ձեռք են բերվել «Սու-30ՍՄ» ինքնաթիռներ և «ՕՍԱ» կայանքներ, որոնք պատերազմի 44 օրերի ընթացքում ոչ մի անգամ չեն կրակել։ Ակներև է սաբոտաժն ու բացահայտ վնասարարությունը Փաշինյանի և նրա հանցախմբի կողմից։ Հակոբյանը ասել է վարչապետի աթոռին նստած մարդուն, որ սպառազինության գնման պլանի փոփոխության համար ինքը (Փաշինյանը) անձնական պատասխանատվություն է կրում։ Մի՞թե կա մեկը, որ այսօր էլ շարունակում է հավատալ, թե սպառազինությունների գնման պլանի փոփոխությունը ոչ մի կապ չունի 44-օրյա պատերազմում ծրագրված պարտության և Արցախը պայմանավորվածությամբ հանձնելու հետ։
Երկու տարի առաջ Գլխավոր շտաբի նախկին պետը պատմեց, որ ուր էլ գնար, ամենուր այլ պետությունների հյուրանոցներում իրեն սպասում էին մարդիկ, որոնք առաջարկում էին գնել «Սու-30» ինքնաթիռներ ու «ՕՍԱ» կայանքներ։ Գեներալի խոսքերով, ինքը միայն ավելի ուշ է հասկացել, թե ով է այդ մարդկանց տեղեկացրել իր երթուղիների մասին։ Հակոբյանն ասաց, որ 2016-ից իրեն առաջարկել են գնել «Սու-30» ինքնաթիռներ, սակայն ինքը հրաժարվել է։ Նրա խոսքերով, նոր իշխանությունը ձեռք է բերել այդ ինքնաթիռները՝ չծանոթանալով այն փաստաթղթին, որ դրանց չեն կցվում հրթիռները։ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է դրանց վաճառքը այն ինքնաթիռների հետ, որոնք կարող են կրակել «օդ-օդ» դասի հրթիռներով: Այսպիսով, ինքնաթիռները գնվել են, սակայն դրանք օգտագործել անհնար էր…
Ինչ վերաբերում է «Օսա» կայանքին, ապա դրա փոխարեն Հակոբյանը խորհուրդ է տվել «Տոռ»-եր գնել, բայց նրան չեն լսել, թեև ռեժիմի պարագլուխն ու իր խորհրդական-ուժայինները գիտեին, որ «Օսա»-ների պահեստամասեր չեն արտադրվում, խափանման դեպքում համակարգը նորոգման ենթակա չէ։ «Օսա»-ն պատերազմի 44 օրերի ընթացքում չի խփել ոչ մի ԱԹՍ։ Ակնհայտ է, որ սպառազինությունների գնման պլանը ռեժիմի պարագլխի կողմից փոխվել է միտումնավոր, և Արցախի երկինքն էլ բաց են թողել նույնպես կանխամտածված կերպով. չէ՞ որ 44-օրյա ագրեսիայի սկսվելուն պես թուրք-ադրբեջանական տանդեմը անմիջապես կետային հարվածներ է հասցրել հայկական ՀՕՊ-ին, ինչը թույլ է տվել հակառակորդին սեղմ ժամկետներում առավելության հասնել օդում:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորված է (օդանավերի հետ կապված գործարքի պատասխանատվությունը Փաշինյանը բարդել է նրա վրա), Շուշին հանձնելու համար մեղադրանք է ներկայացված Արցախի Պաշտպանության բանակի երկու հրամանատարներին՝ Ջալալ Հարությունյանին և Միքայել Արզումանյանին: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով ՝ Արզումանյանի և Հարությունյանի դեմ առաջադրված մեղադրանքները մեծ նվեր են Ադրբեջանին։ «Շուշին ընկավ նոյեմբերի 5-ին, Արզումանյանը հրամանատար դարձավ այնպիսի պայմաններում, երբ հազարից մեկը կհամաձայներ իր վրա վերցնել պատասխանատվությունը»,- ընդգծել է փորձագետը, որը համոզված է, որ Հարությունյանի և Արզումանյանի տեղում ոչ մի հրամանատար չէր կարող անել ավելին, ինչ արել են նրանք: Ինչ վերաբերում է քաղաքական իշխանության առաջին էշելոնի անձանց, ապա, Ջամալյանի խոսքերով, «այդ մարդիկ արել են ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի հայկական կողմը պարտություն կրի»:
Օրերս լրատվամիջոցներում տեղեկատվություն արտահոսեց այն մասին, որ ռեժիմի պարագլուխն առաջիկայում պատրաստվում է ճաղերի հետևում փակել գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Օնիկ Գասպարյանին, նրան կներկայացվի միանգամից մի քանի մեղադրանք։ Համանման ճակատագիր է սպասում նաև նրա նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանին։
«Ո՞ւմ մեղքով ենք պարտվել»
«Օբյեկտիվ հետաքննություն հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո։ Այսօր ոչինչ պարզել հնարավոր չէ։ Եթե պատերազմից 2 տարի առաջ փոխվում է սպառազինությունների ծրագիրը, ապա մեղավորների ի՞նչ որոնման մասին է խոսքը։ Ձեռք են բերել կործանիչներ, որոնք հրթիռներ չունեն, ուրեմն ո՞ւմ մեղքով ենք պարտվել պատերազմում։ Ի՞նչ կարող էին անել Հարությունյանն ու Արզումանյանը, եթե երկինքը բաց էր»,- հարց է տալիս փորձագետը։
Ջամալյանի և անկախ փորձագետների ճնշող մեծամասնության գնահատմամբ՝ բավական է հետևել բանակի թուլացման ուղղությամբ իշխանության բոլոր քայլերին, որպեսզի հասկանանք, թե ով է մեղավոր 44-օրյա պատերազմի ելքի համար։ Բավական է հետևել ՊՆ-ում կադրային քաղաքականությանը, ինչպես նաև ԶՈՒ բարեփոխումների ներկա ընթացքին՝ վերջնականապես համոզվելու համար, որ ռեժիմի պարագլխի քաղաքականությունը՝ ուղղված է հայկական բանակի ոչնչացմանը, շարունակում է թափ հավաքել…
Ինչ-որ մեկին մտահոգո՞ւմ է այն փաստը, որ Հայաստանի երկինքը բաց է, բռնազավթված տարածքներից պարբերաբար գնդակոծվում են հայկական դիրքերը, իսկ Ալիևը խոսում է այն մասին, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է մինչև տարեվերջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:44
"Никол Пашинян нарушил все границы, как по части официальных полномочий, так и в сфере нравственности. Для него не существует красных линий, стало быть, от него можно ожидать всего. Он может лично пойти в Святой Эчмиадзин, надеть на католикоса наручники и отвести в изолятор СНБ или в какое-то другое место.
-
2025-07-18 09:18
23 апреля 2004 г. член НПА доверенное лицо Степана Демирчяна Гриша Вирабян в отделении полиции Арташата подвергся побоям. О нанесенном его здоровью вреде писали все газеты, сообщали все телеканалы, вся страна узнала, что в результате побоев мужчина лишился важного фрагмента мочеполовой системы, дело дошло до Европейского суда по правам человека, который 2 октября 2012 г. вынес решение в пользу потерпевшего. После избиения Вирабян отбыл на постоянное место жительства в Брюссель, где жертву политических репрессий приняли с распростертыми объятиями. После 2004 г. прошел 21 год.
-
2025-07-16 09:40
Чрезвычайный и Полномочный Посол РА в РФ Гурген Арсенян был вызван в МИД РФ, где, согласно официальному сообщению, заместитель главы внешнеполитического ведомства РФ Михаил Галузин изложил ему позицию о необходимости обеспечения "конструктивного информационного фона вокруг России". В армянских СМИ сразу появились сообщения о том, что беседа с участием Арсеняна не была гладкой, посла предупредили, что, если Армения пойдет по пути реализации планов Запада и исключит из мультиплекса государственные телеканалы РФ, то возможны нежелательные последствия в виде санкций. Напомню, что РФ ужесточила позицию в отношении РА после ареста своего гражданина Самвела Карапетяна. В ответ на ужесточение в МИД РА был приглашен Чрезвычайный и Полномочный Посол РФ в РА Сергей Копыркин для вручения ноты протеста в связи с агитацией против властей РА в средствах массовой информации РФ. Очевидно, что запрет на российские телеканалы исходит от западных хозяев Пашиняна.
-
2025-07-15 09:40
Скандально знаменитый вице-мэр Вагаршапата Арсен Петросян (тот самый бывший грузчик, пекарь, дилер казино, шофер и активист "революции" 2018 г.) на днях неожиданно подал в отставку. Произошло это не вследствие отставки Дианы Гаспарян с поста мэра, не на фоне скандала с убийством на газозаправочной станции, которая принадлежит ее семье, не в связи с причастностью к этому убийству ее мужа и даже не после решения об укрупнении общины. Произошло это после скандального заявления Пашиняна о готовности лично возглавить повторный поход силовых структур на Вагаршапат с целью изгнания Католикоса Всех Армян Гарегина Второго из Святого Эчмиадзина.