Փոխնախարար․ Երևան ժամանած ԵՄ խումբը 8-10 հոգի են
Այսօր Երևան ժամանած ԵՄ դիտորական մասնագիտական խումբը, որը պետք է նախապատրաստի այս ամիս սպասվող ԵՄ դիտորդների այցը, բաղկացած է 8-10 մասնագետներից. նրանք Հայաստանում կմնան մինչև հաջորդ երեքշաբթի։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Այդ ընթացքում Եվրամիության մասնագետները կլինեն Հայաստանի սահմանային տարբեր շրջաններում, տեղում կծանոթանան իրավիճակին և կորոշեն, թե հետո ժամանող Եվրամության քաղաքացիական դիտորդները կոնկրետ որ վայրերում են տեղակայվելու։
Թե առաջիկայում Եվրամիության քանի դիտորդ կտեղակայվի հայ- ադրբեջանական սահմանին, առայժմ հայտնի չէ։ Պարույր Հովհաննիսյանը ասաց, թե մասնագիտական խմբի այցի արդյունքում այդ հարցը նույնպես կքննարկվի։
Ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ։
Նշենք, որ Հայաստան Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների բանակցությունների արդյունքում։ Բաքուն մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, ապա ընդունեց քաղաքացիական առաքելության տարբերակը՝ ընդգծելով, թե կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:
Այսօր Հայաստան ժամանած մասնագիտական խմբի այցին է անդրադարձել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով. «Եվրամության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և գետնի վրա աջակցել հայ - ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»:
Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Եվրամիության դիտորդների առաքելության երկամսյա ժամկետը երկարացվի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.